Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

«Սպարտակը»` Ստրասբուրգում

«Սպարտակը»` Ստրասբուրգում
17.04.2013 | 15:18

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնումից հետո կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ, համերգներ:
Կարևոր միջոցառումներից մեկն է լինելու Ստրասբուրգում «Սպարտակ» բալետի հոբելյանական ցուցադրությունը` աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ:
Հայաստանը ԵԽ նախագահության լիազորությունները կստանձնի մայիսի 16-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ