Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը: Մանկական հեքիաթը մոռացությունի փրկելու առաքելությունը ստանձնել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:
Ի թիվս այլ մտավորականների` միջոցառմանը ներկա էր սիրված երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ով Դեմիրճյանի հանրահայտ «Պույպույ մուկիկ» հեքիաթի հիման վրա նկարահանած մուլտֆիլմի երգի հեղինակն է: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսությանը ներկա փոքրիկներին առաջարկեց երգել սիրված մուլտֆիլմի երգը: Մոռացության մատնված «Արջուկ-լրջուկը» նույնպես արժանացավ երգահանի ուշադրությանը:
ՈՒկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ավարտի մասին խոսակցությունները վաղաժամ են։ Չնայած առկա վիճակի և հետագա զարգացումների հավանական դինամիկայի տեսանկյունից Պուտինի ու Թրամփի միջև կայացված պայմանավորվածությունները ստեղծված իրավիճակում Ուկրաինայի համար եթե չասեմ լավագույնն են, ապա միանշանակ չարյաց փոքրագույնն են, բայց և այնպես...