Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Առաջին հայկական հեռախոսները

Առաջին հայկական հեռախոսները
04.06.2016 | 17:10

«Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը, առաջնորդվելով «Ժամանակն է հայկականի...» կարգախոսով, սպառողին է ներկայացնում առաջին հայկական հեռախոսները:

Հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը կկայանա հունիսի 6-ին` ժամը 18։00-ին։ (Հասցե՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն):


Ընկերությունը սպառողին է ներկայացնում հինգ տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։ Վստահեցնում են, որ յուրաքանչյուր ոք կգտնի իրեն համապատասխան հայկական հեռախոս. «Ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին։ Ավելին, սպառողին հաճելիորեն կզարմացնեն հայ անվանի կոմպոզիտորների գործերը՝ ժամանակակից ռինգթոնների տեսքով»:


Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։ Հեռախոսները հասանելի կլինեն սպառողներին հունիսի 6-ից։

Դիտվել է՝ 3754

Մեկնաբանություններ