Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սիսիանը` ազնվամորու տարածաշրջան

Սիսիանը` ազնվամորու տարածաշրջան
21.07.2017 | 07:43

Հուլիսի 22-ին` ժամը 12:00-ին, Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի MJA Resort հանգստյան գոտում կմեկնարկի ազնվամորու փառատոնը: Կազմակերպիչը «Վորլդ Վիժն Հայաստանն» է: Փառատոնը կրում է «Հյուրասիրում են սյունեցիները» խորագիրը:
«Վորլդ Վիժն Հայաստանի» Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերի համակարգող ԻՌԵՆԱ ԲԱԼԱՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ տնտեսական ծրագրի շրջանակում ազնվամորին ընտրել են տվյալ տարածաշրջանում զարգացող արժեշղթա: Նպատակ ունեն զարգացնելու ոչ միայն Աշոտավանը, այլև հարակից համայնքները (Հացավան, Թասիկ, Բնունիս, Դավիթ Բեկ, Եղեգ): Ազնվամորու մշակությամբ զբաղվող 10 խմբեր կներկայացնեն իրենց արտադրանքը: «Վորլդ Վիժն Հայաստանի» ներկայացուցչի տեղեկացմամբ` անցյալ տարի փառատոնը շուրջ 3000 հյուր է ունեցել, այս տարի նույնն են սպասում: Փառատոնի կայացմանը աջակցում են նաև զբոսաշրջային ընկերությունները` փաթեթներ են առաջարկում, ինտեգրում հյուրերին:


Ազնվամորու փառատոնը FestivAr հայկական փառատոների ասոցիացիայի անդամ է: Ենթադրելի է, որ դառնալու է ավանդական: Առաջիկա տարում հավանաբար կազմակերպչական աշխատանքները կստանձնեն ազնվամորու մշակությամբ զբաղվող խմբերը:
Բիզնես փորձագետ ՎԱՀԵ ՌՈԲԵՐ ԱՅՎԱԶՅԱՆԸ, անդրադառնալով մեր երկրում օր օրի ավելացող տարատեսակ փառատոներին, կարծիք հայտնեց, որ, օրինակ, տոլմայի փառատոնը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրի դիրքավորմանը աշխարհում, նաև տոլմայի հայկական լինելու փաստի ամրագրմանը: «Երբ Եղեգնաձորում գինու փառատոն է անցկացվում, Սիսիանում` ազնվամորու, հրաշալի է: Թող ներգնա տուրեր կազմակերպեն, աջակցեն գյուղացուն: Բայց անընդունելի է, երբ, օրինակ, ոչխարի խուզման փառատոն են անում: Ոչխարաբուծությունը բնորոշ է ավելի շատ քոչվոր ցեղերին»,- ասաց բիզնես փորձագետը, նշելով, որ պետք է լինի պետական հստակ մշակված ռազմավարություն, ի վերջո, պետք է կանոնակարգել, թե ինչու պետք է լինի կամ չլինի այս կամ այն փառատոնը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ