Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ազգ-բանակ» տաղավարում

«Ազգ-բանակ» տաղավարում
18.09.2017 | 22:07

Ռազմարդյունաբերական ոլորտի նորագույն սարքավորումներ, որոնք կիրառվում են ՀՀ զինված ուժերում, գրականություն, փաստագրական տեսանյութեր, տեղեկություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին: Այս ամենը կարելի է տեսնել «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրում պաշտպանության նախարարության ներկայացրած «Ազգ-բանակ» տաղավարում:

«Նպատակը ազգ- բանակ կապն է, որ քաղաքացիները պատկերացում ունենան բանակի մասին, կոչումների մասին, ռազմակրթական ոլորտի ծրագրերի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ռազմարվեստի ամբիոնի ավագ դասախոս, գնդապետ Արթուր ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
Նախագահի աշխատակազմի հանրային կապերի տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Մարիամ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ տաղավարում առանձին բաժնով ներկայացրել են Ադրբեջանի հակահայ քարոզչությանը դիմակայելու համար այս տարիների ընթացքում պատրաստած
փաստագրական տվյալներ` ֆիլմերի և գրքերի տեսքով. «Փաստագրական տվյալները թարգմանված են աշխարհի հինգ լեզուներով և դիվանագիտական խողովակների միջոցով ուղարկվում են` իրազեկելու միջազգային հանրությանը: Մեր թիրախային խումբը միջազգային հանրությունն է, խնդիր կա ցուց տալու Ադրբեջանի վարած քաղաքականությունը` սկսած 20-րդ դարից»:


Մարիամ Հախնազարյանը հավելեց, որ «Ազգ-բանակ» տաղավարը մեծ հետաքրքություն է առաջացրել, մոտ 2000 օրինակով ցուցադրված գրքերից, CD-ներից մնացել են 4-5-ը, ինչը, զրուցակցիս խոսքով, և՛ ուրախացնում է, և՛ պարտավորեցնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ