Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Фигаро тут, Фигаро там»

«Фигаро тут, Фигаро там»
02.02.2018 | 02:49

Իշխող կուսակցությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ: Այդ ծանր առաքելությունը հիմնականում ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի «փխրուն» ուսերին է, որը «նոն-ստոպ» ելումուտ է անում աշխարհի, իրականում` «Յուրոփի» դռներով, որ մինչև մայիս-հունիս ապահովվի համաձայնագրի վավերացման սրբազան գործընթացը:

Օրերս նա Բրյուսելում էր` քառօրյա այցով, ուր հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահի, ԵԺԿ-ի, Եվրանեստի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով` այցի նրբություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար կարևորվեն ԵՄ համաձայնագրում տեղ գտած ղարաբաղյան արձանագրումները, որոնք ոչ միայն հակամարտության կարգավորման, այլև Ղարաբաղի ապագա ճանաչման մատրիցան են կրում: «Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019-ի ընտրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ