Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Արևմտահայերենն առանձին լեզվական կոդ ունի

Արևմտահայերենն առանձին լեզվական կոդ ունի
02.02.2018 | 04:18

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արևմտահայերենին ISO 639-3 լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողություն ունեցան։ SIL International-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թվականի հունվարի 30-ին արևմտահայերենին առանձին լեզվական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը: Նշված է նաև, որ Հայաստանի անկախացումից հետո արևելահայերենը, միջին հայերենը և գրաբարն առանձին լեզվական կոդեր են ստացել, բայց ոչ արևմտահայերենը։ 2010-ին արևմտահայերենը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վտանգված լեզուների քարտեզում։ Լեզվի անկումը կանխելու նպատակով Սփյուռքում և Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախաձեռնվել։ Դրանցից մեկը էլեկտրոնային ռեսուրսների, այդ թվում` արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումն է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։


«Վիքիմեդիա Հայաստանը» հիմնադրվել է 2013-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ