Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ես պատմություն եմ պատմում, թե ինչքանով այն մարդկանց դուր կգա, ինձ էլ է հետաքրքիր»

«Ես պատմություն եմ պատմում, թե ինչքանով այն մարդկանց դուր կգա, ինձ էլ է հետաքրքիր»
05.03.2018 | 18:44

Էկրաններին է ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմը: Մինչ ֆիլմի պրեմիերան «Իրատեսին» տված հարցազրույցում Տիգրան Նալչաջյանն ասաց, որ բավական լավ դերասանական խաղ է ստացվել, նույնիսկ էպիզոդիկ դերերը վստահվել են լավ դերասանների: Ֆիլմը դիտելուց հետո կարելի է միայն հաստատել, որ էկրանին նոր, թարմ հետաքրքիր կերպարներ էին, մի քիչ չափազանցված, բայց տպավորիչ: Գլխավոր դերերը ստանձնել են Տիգրան Նալչաջյանը, Օֆելյա Հարությունյանը, Միլենա Ավանեսյանը: Դերերում են նաև Աննա Գևորգյանը, Ադամ Կարապետյանը, Լիլյա Գևորգյանը, Ստեփան Հովհաննիսյանը և այլք:


Տիգրան Նալչաջյանը նման է իր մարմնավորած կերպարին, ասում է, որ աղջիկների դերն ավելի բարդ էր: Օֆելյան առաջին անգամ է մեծ կինոյում նկարահանվում, Միլենայի կերպարը շատ տարբեր է իրենից, ինչը, սակայն, դերասանուհի խոսքով, բարդ ու հետաքրքիր է դարձնում աշխատանքը:
«Ֆիլմը կոմերցիոն է, արտհաուսային ինչ-որ բան չենք տեսնելու, յուրահատուկ ոճ ունի հայկական շուկայի համար: Կան պայքար, հոգեբանական խոչընդոտներ, այդ խոչընդոտների մեջ հարկ էր ճիշտ ներկայացնել կերպարների հոգեբանությունը՝ լավ, վատ: Հաշվի առնելով, որ ֆիլմը նայում են հատկապես դեռահասներն ու երիտասարդները մենք արել ենք այնպես, որ վատը գրավիչ չդառնա,- ասում է Տիգրան Նալչաջյանը և հավելում.- «Ես պատմություն եմ պատմում, թե ինչքանով այն մարդկանց դուր կգա, ինձ էլ է հետաքրքիր»:


Ֆիլմի սաունդթրեյքմերը «Նեմրա» խմբինն է: Հնչում է նաև Տիգրան Նալչաջյանի գրած երաժշտությունը: Դաշնակահարը Գայանե Թորոսյանն է:
«Արթնացիրը» մարտից ցուցադրվելու է երևանյան բոլոր կինոթատրոններում, Արցախում, Գյումրիում և այլ շրջաններում, ավելի ուշ` արտերկրում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ