Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՔՊ-ականները Երևանում ազատ տարածք չեն թողել

ՔՊ-ականները Երևանում ազատ տարածք չեն թողել
20.07.2018 | 02:58

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մեծ եռանդով ու խանդավառությամբ են պատրաստվում: Նոր մարդկանց են անդամագրում, հազարավոր մարդիկ էլ դիմումները ձեռքներին սպասում են իրենց անդամագրությանը»,- «Իրատեսին» ասաց ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրը:


Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ այս օրերին Երևանի կենտրոնում ու Փոքր կենտրոնում կուսակցությունը բազմաթիվ տարածքներ է վարձակալել: «Ինչքան տարածք կա՝ հնարավոր ու անհնարին, վարձակալել են, որ կուսակցական շտաբներ բացեն: Այս պահին եթե այլ անհատներ կամ կազմակերպություններ ցանկանում են տարածք վարձակալել, չեն կարողանում՝ դրանք միայն ՔՊ-ի համար են»,- ասաց նա:


Նշենք, որ ՔՊ-ին անդամագրվողների մեջ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր նախկինում քաղաքական այլ թևերի են հարել, և սովորույթի համաձայն, հիմա էլ որոշել են անդամագրվել իշխող կուսակցությանն ու ամրապնդել իրենց դիրքն ու զբաղեցրած պաշտոնը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ