ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ավինյանն այսօր Ալավերդի չի այցելի

Ավինյանն այսօր Ալավերդի չի այցելի
09.07.2019 | 01:00

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր կհանդիպեն Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: «Էյ Սի Փի» ընկերության մոտ 200 աշխատակիցներ, որ վերջնականապես ազատվել էին աշխատանքից ու ծանուցագրեր ստացել, սպասում էին, որ փոխվարչապետ Ավինյանին հանդիպելուց հետո ինչ-որ բան հնարավոր կլինի անել:


Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ին, և ներկա է լինելու նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հանդիպումը մեկ օրով հետաձգվել է, իսկ Ավինյանը, «Իրատեսի» տեղեկություններով, Ալավերդի չի այցելի:
«Եթե անգամ Ավինյանը գա հանդիպման, չենք կարծում, թե ինչ-որ բան կփոխվի: Մոտ մեկ տարի է հանդիպումների մեջ ենք, հենց երկաթգիծը փակում ենք, ասում են` կառավարությունից մարդ կգա, կքննարկենք: Կամ իրենք են գալիս, կամ մի քանի աշխատակիցներ են գնում մայրաքաղաք, բայց հանդիպումներից ոչ մի արդյունք էլ չկա: Դեռ ավելին,` եթե մինչ այժմ հարկադիր պարապուրդի մեջ էինք, ու գոնե երկու երրորդով վճարվում էինք, այժմ դա էլ չի լինի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով,- գլխներիս տակ փափուկ բարձ են դնում, մենք էլ հավատում ենք, թե որևէ լուծում կգտնեն: Ասում են, իբր, «Թեղուտ» ՓԲԸ-ում պետք է աշխատանքի տեղավորեն, բայց դրան էլ չենք հավատում, որովհետև եթե աշխատատեղ լինի, Թեղուտի ու Շնողի բնակիչներին կընդունեն»:


Մեր տեղեկություններով` կառավարությունը դժգոհող ու առանց աշխատանքի մնացած ալավերդցիների վարկերի վերաձևակերպման հարցն է ուշադրության կենտրոնում պահում` լուսանցքում թողնելով գործարանի չաշխատելու հանգամանքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ