Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կորոնավիրուսը փոխում է Երկիր մոլորակի «կենսակերպը»

Կորոնավիրուսը փոխում է Երկիր մոլորակի «կենսակերպը»
10.04.2020 | 11:23

Փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են ամենաքիչը 25 %-ով: Դա պայմանավորված է հանգամանքով, որ ծանր արդյունաբերության մի շարք գործարաններ այդ օրերին չեն գործել, հետևաբար քիչ են եղել արտանատումները: Այս մասին տեղեկացնում է РБК ռուսական լրատվամիջոցը, որ հոդված է պատրստել, թե ինչպես է կորոնավիրուսը դրականորեն ադում Երկիր մոլորակի «կենսակերպի» փոփոխության վրա:


Ըստ լրատվամիջոցի՝ Չինաստանը մեր մոլորակի մթնոլորտն աղտոտող խոշորագույն երկիրն է: Ածխաթթու գազի տարեկան ծավալի 30 տոկոսը միայն այդ երկիրն է մթնոլորտ արտանետում: Եվ, օրինակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ «լավ որակի թթվածնի» օրերը, ըստ Չինաստանի բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության, այս տարի ավելացել է 21.5 տոկոսով:


Թեև դելֆիններն ու կարապները Վենետիկ չէին վերադարձել (National Geographic-ը հերքեց ու հստակեցրեց, որ տարածված լուսանկարները բոլորովին այլ վայրից՝ Բուրանո կղզուց էին արվել), բայց 2020-ի մարտին, երբ Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին էր հայտարարվել, Վենետիկի ջրանցքներում ջուրն այնքան էր զուլալվել, որ այնտեղ լողացող ձկները տեսանելի էին անզեն աչքով:


Կորոնավիրուսի դեմ պայքարին զուգահեռ մարդիկ ակամա մտորում են Երկիր մոլորակի ճակատագրի մասին: Չինստանում, օրինակ, արգելվել է բոլոր տեսակի վայրի կենդանիների վաճառքը, բայց թե այս օրենքներն ու նորմերը ինչքան ժամանակ կգործեն, ու արդյոք մարդը կմտածի շրջակա միջավայրի ու բնության մասին նաև վիրուսից հետո, բարդ է ասել:

Դիտվել է՝ 7755

Մեկնաբանություններ