Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում. լուսանկարներ

Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում. լուսանկարներ
23.10.2020 | 11:14

Հայերը Տորոնտոյում արյունոտ լվացք են «փռել»՝ բարձրաձայնելով Արցախում ընթացող պատերազմի ու զոհերի մասին: Գաղափարի հեղինակն ու իրականացնողը նկարչուհի Մարիամ Մուղդուսյանն է:

Արյունոտ լվացքի միջոցով նա ցանկացել է ներկայացնել այն ամենն, ինչ այսօր կատարվում է Արցախի տարբեր համանքներում՝ զոհեր ու վիրավորներ խաղաղ քաղաքացիների շրջանում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5056

Մեկնաբանություններ