ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա ժամը 20-ին

ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա ժամը 20-ին
11.11.2020 | 21:38

ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Այն տեղի կունենա ժամը 20-ին, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա հորդորեց քաղաքացիներին պահանջել, որ «Իմ քայլի» պատգամավորները մասնակցեն նիստին. «Եթե անգամ «Իմ քայլի» 88 պատգամավորների կեսը մասնակցի նիստին, ապա այն իրավազոր կլինի»:

Դիտվել է՝ 4997

Մեկնաբանություններ