«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Թուրքիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնել

Թուրքիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնել
09.12.2020 | 20:59

Թուրքիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնել՝ հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Ռուսական պատվաստանյութն ադենովիրուսային է: Խնդիրն ի հայտ է եկել GLP-ի համապատասխանության պատճառով: Ռուսական պատվաստանյութը չի կարող համապատասխանել դրան: Այդ պատճառով ԱՀԿ-ն և աշխարհը չեն կարող ձեռք բերել այդ պատվաստանյութը»,- ասել է թուրք նախարարը: Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութը չէր կարող արտոնագիր ստանալ Թուրքիայում:

«Այդ պատճառով այն դուրս է գալիս մեր հետաքրքրությունների շրջանակներից»,- հավելել է առողջապահության նախարարը: Նոյեմբերի 25-ին Քոջան հայտարարել էր, որ առաջիկայում երկրում կսկսվեն ռուսական պատվաստանյութի թունաբանական փորձարկումները, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ Անկարան շարունակում է բանակցություններ վարել Մոսկվայի հետ պատվաստանյութի ներկրման հարցով: GLP-ն (Լավ լաբորատոր պրակտիկա) նորմերի, կանոնների և ուղենիշների համակարգ է, որն ուղղված է լաբորատոր հետազոտությունների արդյունքների վստահելիության ապահովմանը:

Դիտվել է՝ 4398

Մեկնաբանություններ