Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին
21.01.2021 | 22:02

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջունել է ԱՄՆ վերադարձը կազմակերպություն:


Գեբրեյեսուսը շնորհավորել է ամերիկացիներին և Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշման և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունն ու տարածումը երկրների միջև: «Այսօր լավ օր է ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար: ԱՄՆ-ի գլոբալ դերը կարևոր է», - ասել է նա ԱՀԿ գործկոմի 148-րդ նստաշրջանում: Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ԱՀԿ-ն «ազգերի ընտանիք» է, և բոլորն ուրախ են, որ ԱՄՆ-ն մնաց այդ ընտանիքում:

Դիտվել է՝ 5602

Մեկնաբանություններ