Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ասում են

Ասում են
27.02.2022 | 11:31

Ֆեյսբուքում կարդում ես Ռուսաստան-ՈՒկրաինա հակամարտության մասին տարբեր գործիչների «իմաստուն» մեկնաբանություններն ու ապշում։ Մի՞թե կարելի է այդ աստիճան, լավագույն դեպքում՝ տխմար, շատ դեպքերում՝ պատվերի շրջանակներում հակապետական գործունեություն ծավալել։


Եթե անկեղծ եք, գոնե ժամանակավորապես լռեք, ա՛յ անուղղելիներ։ Եթե Հայաստանն ունենար նորմալ, պետական մտածողություն ունեցող ղեկավար, ժամանակավորապես կարգելափակեր Ֆեյսբուքը։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 32580

Մեկնաբանություններ