Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ասում են

Ասում են
01.03.2022 | 12:45

ՄԻՊ ֆեյսբուքյան էջի «ոդիսականը» իրեղեն ապացույցն է այն բանի, որ նիկոլական վերնախավի համար հայրենիքը ոչ թե մեր քաղաքներն ու գյուղերը, մեր լեռներն ու դաշտերը, մեր հողն ու ջուրն են, այլ ֆեյսբուքյան խմբերը, էջերն ու օգտահաշիվները։
Այս մարդիկ պատրաստ են կատաղի պայքար մղել իրենց «ինքնիշխան» ֆեյսբուքյան էջերի համար, բայց պատրաստ չեն մատը մատին խփել հայրենի գյուղերի ու լեռների համար։


Ռուբեն Մելիքյան

Դիտվել է՝ 31595

Մեկնաբանություններ