Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ի լուր աշխարհի ցուցադրեց սովորական շառլատանի իր կերպարը․ Դավիթ Իշխանյան

Ի լուր աշխարհի ցուցադրեց սովորական շառլատանի իր կերպարը․ Դավիթ Իշխանյան
17.06.2022 | 07:26

Կրկեսի կենտրոնում հայտնված անհաջողակ աճպարարի մտայնությամբ ու կեցվածքով ՀՀ վարչապետ կոչվածը հերթական պարզունակ մանիպուլյացիաները դրսևորեց:
Նա փորձեց լվանալ ոչ միայն կրկեսի վերածված ՀՀ ԱԺ դահլիճում մանկամիտ հայացքներով ու մանկուրտի ուղեղներով ուսապարկերի «ուղեղները», այլև ի լուր աշխարհի ցուցադրեց սովորական շառլատանի իր կերպարը:


Այդպես էլ չհասկացանք՝ հայկական շա՞հն է առաջնային, թե՞ թուրք-ադրբեջանական: Ողջ փաստարկներն ու մտայնությունը թուրք-ադրբեջանական փաստարկներն էին:
Պատահական չէ ժողովրդական ասացվածքը. «Գող՝ սիրտը դող»։ Չեմ ուզում երկար մեկնաբանել, պարզապես այդ աճպարարին հրավիրում եմ Արցախի Հանրապետություն՝ 1988-ից աշխարհը ալեկոծած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ իրեն քաջ հայտնի տեղը, որտեղից 2019թ. օգոստոսի 5-ին էքստազի մեջ հայտնվածի կերպարով հայտարարություններ էր անում: Ասելիք կունենա՞:


Այստեղ և ամենուր (իր ուզած տեղում) ինչ-որ բան թափ կտանք, երեսով էլ կտանք, բայց կուլ չենք տա նրա «բյուջետային և ֆինանսական» մեկնաբանություններն ու արդարացումները:
Իսկ նրա խոսույթի հետևանքը հայրենազրկումն էր: Կարծես թե բարոյական և հոգեբանական աջակցության կարիք է զգում:

Դիտվել է՝ 9190

Մեկնաբանություններ