Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բյուզանդական բանակի շարքերը լցվեցին հայերով. Լեո (1860-1932), պատմաբան

Բյուզանդական բանակի շարքերը լցվեցին հայերով. Լեո (1860-1932), պատմաբան
24.09.2022 | 11:13


Քաջություն և վարչական ընդունակություն չէր պակասում հայերին: Նրանց ամբողջ դժբախտությունն այն էր, որ ֆեոդալական կազմակերպությունը կտրատել, մանրացրել էր հայրենիքի շահերը, նեղ, գավառական կերպարանք էր տվել դրանց:


Ուստի հայը հեշտությամբ կտրվում էր իր գավառական չնչին շահերից և գնում էր հեռու, օտար երկնքի տակ իր ընդունակությունների համար գործադրություն որոնելու:
Բյուզանդիան շատ լավ սովորել էր շահագործել հայերին իբրև զինվորական ուժ: Բավական էր հայ զինվորական խմբերին տալ որոշ կազմակերպություն, միություն, և նրանք բյուզանդական գործը գեղեցիկ կերպով պաշտպանում էին Ասիայի և Եվրոպայի դաշտերում:
Իր ընդարձակ պետական կազմակերպությամբ, իր ճոխ ու բարձր պաշտոններով Բյուզանդիան ավետյաց երկիր դարձավ հայ ռազմիկ տարրերի համար: Դարերի ընթացքում այստեղ էին թափվում ցեղի առաջավոր ուժերը: Այնտեղ զինվորությունը բաց էր անում նրանց առջև փառքի և իշխանության բոլոր աստիճանները, մինչև կայսերական գահը:
Բյուզանդական բանակի շարքերը լցվեցին հայերով, անվանի, քաջ զորավարներ դուրս եկան նրանցից: Արքունիքում նրանք բռնեցին հրամայող դիրք, կայսերական գահը գրավեցին, ամբողջ դինաստիա հիմնեցին:


Բայց և այնպես, չկա նրանց մեջ մեկը, որ իրական օգուտ հասցրած լինի իր բուն հայրենիքին, որ իր ամենակարող ուժի, իր ընդունակության մի մասն էլ նվիրած լինի իր ազգակիցներին:
Ընդհակառակը, հայերը Բյուզանդիայում հիմնավորապես մոռանում էին իրենց հայությունը: Այն ժամանակից է երևի, որ բացարձակ ճշմարտություն դարձավ, թե հայը օտար երկնքի տակ, օտարի ծառայության մեջ կարող է նույնիսկ հանճար ցույց տալ, իսկ իր ազգի համար լինել միայն հեռվից հնչող մի հռչակավոր անուն և ուրիշ ոչինչ:


1903
(«Անի, հուշագրություն», Եր., «Առեդիտ» հրատ., 2014)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12177

Մեկնաբանություններ