Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տեր-Պետրոսյանը կապիտուլյացիոն ակտը փորձում է փաթաթել բոլորի վզին. Գագիկ Համբարյան

Տեր-Պետրոսյանը կապիտուլյացիոն ակտը փորձում է փաթաթել բոլորի վզին. Գագիկ Համբարյան
27.09.2022 | 07:19

Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մասին խոսելիս Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ դրա մանրամասներին տեղյակ է միայն Նիկոլը: Վայրկյաններ անց էլ «անտեղյակ» Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ «մեզ սպասում են ծանր լուծումներ․ պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի»:

Հետաքրքիր է, եթե միայն կապիտուլյանտ Նիկոլն է տեղյակ բանակցությունների մանրամասներին, ապա Տեր-Պետրոսյանը ինչի՞ հիման վրա է եզրահանգում, որ այդ պայմանագրերը ծանր են և կործանարար չեն Հայաստանի համար, հավելելով, որ պայմանագիր պետք է ստորագրվի նաև Թուրքիայի հետ, որի մասին մինչև հիմա Նիկոլ-արցախատուն ծպտուն չէր հանում:


Ի դեպ, «եթե»-ն ծաղրող գրագետ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «եթե մեկ ուրիշը լինի, գուցե ավելի վատ փաստաթուղթ ստորագրի»: Ստացվում է՝ ինքն էլ անցավ «եթե»-ներին:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանը, Նիկոլի շուրջ միասնության կոչեր անելով, նախ՝ բացահայտ նշեց, որ 2020-ի պատերազմի մեղավորը հենց Նիկոլն է, բայց կապիտուլյացիոն ակտը փորձում է փաթաթել բոլորի վզին՝ ապացուցելու, որ ժամանակին ինքը ճիշտ էր, բոլորը՝ սխալ:

Դիտվել է՝ 8797

Մեկնաբանություններ