Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Նյութապաշտ լինել՝ չի նշանակում եղածը խլխլել իրարից

Նյութապաշտ լինել՝ չի նշանակում եղածը խլխլել իրարից
12.04.2023 | 23:28

Մնում մնում, ասում ենք՝ նյութապաշտ ենք։ Ախր, նյութապաշտ էլ չենք։
Նյութապաշտ լինել՝ չի նշանակում եղածը խլխլել իրարից։
Իսկական նյութապաշտը և հարստանալ ցանկացողը պետք է լինի հրաշալի կազմակերպիչ, նորացումների ու գիտության ջատագով, արդարամիտ ու առաջադեմ։
Ղզիկ ինտրիգանն ու ուրիշի տունը քանդելով հարստացողը նյութապաշտից բավականին հեռու ու անճարակ ինչ-որ անհայտ կենդանատեսակ է։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4630

Մեկնաբանություններ