Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Գնալով ավելի դժվար է դառնում մարդկանց ապացուցել, որ մանկություն ես ունեցել

Գնալով ավելի դժվար է դառնում մարդկանց ապացուցել, որ մանկություն ես ունեցել
16.04.2025 | 13:03

Էնքա՜ն կարևոր են մանկության վկաները։ Նրանք տեսել են քո մանկությունը։ Եթե չլինեին, քեզ կթվար, թե մանկությունը շատ վաղուց տեսած երազ ա։

Մանկության վկաները ոնց էլ քեզ նայեն, նրանց հայացքի հետևում միշտ քո մանկությունն ա։ Նրանք երբեք չեն սկսում ինչ-որ բանի մասին խոսալ, միշտ շարունակում են շատ վաղուց սկսածը։ Նրանց ձայնը փոխվում ա, բայց շեշտերը չեն փոխվում։ Դրանք մեխերի նման մեխում են նրանց ձայնը քո մանկությանը։ Նրանց սպիտակած մազերը սևից մինչև սպիտակ ընկած բոլոր 256 երանգները քո ապրած տարիների հետ են փոխել։

Ու տարիների հետ պակասում են քո մանկության վկաները՝ հերթով գնում ու էլ հետ չեն գալիս։ Ու ամեն մեկն իր հետ մի փոքր տանում ա քո մանկությունից։ Իսկ քեզ գնալով ավելի դժվար ա դառնում մարդկանց ապացուցել, որ մանկություն ես ունեցել, չեն հավատում, հատկապես՝ երեխաները։ Ինքդ էլ ես սկսում կասկածել։

Էնքա՜ն արագ են պակասում մանկության վկաները։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10508

Մեկնաբանություններ