«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Պետք լինի՝ երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը

Պետք լինի՝ երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը
03.05.2025 | 10:15

Ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի:

Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:

Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը:

ՈՒ այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ:

Պետք լինի երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:

Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը:

Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ