Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աշխարհը և եկեղեցին

Աշխարհը և եկեղեցին
30.06.2025 | 11:39

Բրիտանիայում 14-րդ դարում Հենրիխ 8-րդը օրինակ պատերազմել է եկեղեցու հետ այն պատճառով, որ նրան եկեղեցին թույլ չի տվել բաժանվել իր կնոջից:

Նա գահընկեց է արել հոգևոր առաջնորդին և ինքն իրեն հռչակել եպիսկոպոս:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ նույնպես սկսվել է կատաղի պայքար եկեղեցու դեմ, տաճարները դարձրել են ամբար և գոմ, դե իսկ ֆրանսիական քաղաքացին աջակցել է այդ ամենին:

Նացիստական Գերմանիան նույնպես 1933 թվականից հետո գրոհել է եկեղեցիները իսկ հոգևորականությանը աքսորել Բուխենվալդ կամ Օսվենցում:

Սովետական Ռուսաստանի ստալինյան տարիները նույնպես հայտնի են հոգևորականության դեմ պայքարի դաժան պատմություններով, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր հանրապետությունում քանդել են եկեղեցիներ, աքսորել և գնդակահարել հոգևորականներին:

Նորագույն պատմության մեջ մեր երկիրը նույնպես այսուհետ կարող է շատ հանգիստ համալրել այս պատմական ցանկը:

Վահան ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ