Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սրանց կարելի է փոխարինել սովորական տերմինալներով

Սրանց կարելի է փոխարինել սովորական տերմինալներով
20.08.2025 | 18:26

Ինչո՞վ են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները տարբերվում... փողոցներում տեղադրված, օրինակ, Telcell-ի տերմինալներից:

Հարկադիրը բանկի ձեր հաշվեհամարից գումար է գանձում: Օրենքի տեսանկյունից, գումար գանձելը «խաղ ու պար» չէ, քանզի դրան պետք է նախորդի լուրջ իրավական ընթացակարգ: Սակայն, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների համար օրենք չկա: Վերջիններս կարծում են, որ իրենք միայն կատարող են: Հենց այդպես էլ բացատրում են` մենք կատարող ենք: Այդ դեպքում, ինչ իմաստ ունի սրանց բարձր աշխատավարձ և պարգևավճարներ տալ: Փաստորեն, սրանց կարելի է փոխարինել սովորական տերմինալներով: Պահանջատերը դատական ակտը կմուտքագրի տերմինալ, իսկ տերմինալը պահանջի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի բանկերին: Վերջիններս էլ պարտապանից կգանձեն գումարը և կփոխանցեն պահանջատիրոջը: Այսպիսով, Հարկադիրում աշխատող շուրջ յոթ հարյուր պայմանական թորոսյանարմենների թիվն էապես կկրճատվի: Պետությունը հսկայական գումար կխնայի, իսկ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները կզբաղվեն իրենց գործով, օրինակ` կրպակների գովազդով:

ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia և Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան մտածեք այս մասին: Դե, ինձ էլ մի բան կտաք, էլի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ