Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Աշխարհում ուժային տեկտոնական տեղաշարժերն անցողիկ ռեժիմում են և շատ հեռու են ավարտին մոտենալուց

Աշխարհում ուժային տեկտոնական տեղաշարժերն անցողիկ ռեժիմում են և շատ հեռու են ավարտին մոտենալուց
01.09.2025 | 14:23

Առանց առվի վրայից թռչելու «հոպ» ասելը դեռ շատ շուտ է։

Անկասկած, ШОС-ի գագաթնաժողովը նոր աշխարհակարգի կառուցման գործում կարձանագրի մեծ առաջընթաց, բայց դեռ շատ շուտ է դեռևս շատ առումներով հզոր, սակայն ինչ-ինչ պատճառներով պառակտված Արևմուտքին հաշվից հանելու համար։

Արևմուտքի դերն ու նշանակությունը նսեմացնելու հետ կապված անհրաժեշտ քարոզչությունը մի բան է, իսկ նրա հետ ուժերի ու հզորությունների իրական հարաբերությունն էլ` բոլորովին այլ բան։

Անկախ քարոզչության իրական դերից, նոր աշխարհակարգի հիմքում անհրաժեշտաբար դրվելու է կողմերի ուժով, խելքով ու ռեսուրսներով պայմանավորված նրանց իրական հզորությունների հարաբերությունը։

Այս պայմաններում ռացիոնալ որոշումներ կայացնելու համար հիմնականը դառնում է առկա և պոտենցիալ հակամարտ կողմերի իրական հզորությունների գնահատումը, որը մի շարք օբյեկտիվ պատճառներով հանդիպում է մեծ դժվարությունների։

Նախ, աշխարհում ուժային տեկտոնական տեղաշարժերը դեռևս գտնվում են անցողիկ ռեժիմում և դեռ շատ հեռու են ավարտին մոտենալուց։

Մի խոսքով, դեռ նույնիսկ հայտնի չէ, թե ով ում ընկերն է, քանի որ նույնիսկ Հնդկաստանի նման աշխարհաքաղաքական գիգանտը դեռևս տատանվում է Ռուսաստանի, Չինաստանի ու ԱՄՆ-ի ուժաշահային դաշտում։

Դրանից բացի, աշխարհում շարունակվում է պառակտումների ու միավորումների բուռն պրոցեսը, որը նշանակում է, որ ուժերի գլոբալ բախման հետ կապված աննախադեպ լարվածությունը դեռ հեռու է պարպվելուց, և որտեղ պարպվելու պրոցեսն ինքը շատ մեծ գոյաբանական ռիսկեր է պարունակում։

Այս ուղղությամբ ամենամեծ ռիսկերից մեկը շատ բան կորցնող Արևմուտքի մենթալիտետային իներցիան է, որի աչքում մնացածները շարունակում են նախկինի նման մնալ իր ենթակաները, որոնք սեփական կարծիք ունենալ չեն կարող։

Դրանից բացի, ավանդաբար կապիտալի գերիշխանությանը վարժված Արևմուտքում չեն սիրում կապիտալի կուտակման սուրբ գործին խանգարողներին, որն էլ շահերի մշտական բախման պատճառ է պետության և կապիտալի միջև։

Բայց չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ ինչպես գոյաբանական պատճառներով Արևելքի ուժերը կոնսոլիդացվեցին Արևմուտքի ճնշման տակ և դեռ շարունակում են այդ պրոցեսը նույն թափով, այնպես էլ Արևելքի ճնշման տակ սպասվում է արևմտյան ուժերի կոնսոլիդացիան։

Մի պրոցես, որը նոր-նոր է սկսվում և կապված է նախկին դոմինանտների սեփական մենթալիտետային իներցիան հաղթահարելու հետ՝ աստիճանաբար գիտակցելով գոյաբանական վտանգի ամբողջ լրջությունը և անհրաժեշտաբար ինչ-որ չափով նահանջելով լիբերալ դեմոկրատիայի սկզբունքներից, ներառյալ իշխանությունների բաժանման ծայրահեղության հասցված սկզբունքը։

Քաղաքակրթական իմաստով զարգացման ամեն մի աստիճանում նորմալ պետության մեջ տեսականորեն գոյություն ունի իշխանությունների բաժանման մի օպտիմալ չափ, որի դեպքում պետությունն ամենահզորն է։

Լիբերալ դեմոկրատիայի պայմաններում իշխանությունների բաժանման ծայրահեղության հասցված սկզբունքը արդարացված է միայն այն պայմաններում, երբ դու դոմինանտ ուժ ես և մրցակից չունես, իսկ լուրջ մրցակցի առկայության դեպքում էլ ստիպված ես ինչ-որ չափով նահանջել նման ծայրահեղացումից, որը թուլացնում է քեզ։

Եվ ամենակարևորը, կործանարար ատոմային զենքի հայտնագործումից հետո գոյաբանական պայքարը ստացել է մի նոր ներքին բովանդակություն, կապված այն հանգամանքի հետ, որ առաջներում հաղթողն ու պարտվողը հստակորեն հայտնի էին, իսկ նման զենքի առկայության դեպքում Հյուսիսային Կորեայի նման աղքատ երկիրն էլ աշխարհաքաղաքական կշիռ ունի։

Բացի դրանից, ինչպես Ռուսաստանը սկզբունքորեն պարտվել չէր կարող, այնպես էլ Արևմուտքը պարտվել չի կարող, քանի որ կա փոխադարձ ոչնչացման իրական շանս, մի բան, որը իրականության ճնշման տակ բազմատեսակ մենթալիտետային իներցիաները հաղթահարելուց հետո աշխարհը բաժան-բաժան կանի հակամարտ կողմերի հզորություններին համապատասխան, քանի որ բոլոր հզորները զինված են ատոմային զենքով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ