Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Օգտագործված տարիների անկելանոց

Օգտագործված տարիների անկելանոց
13.12.2024 | 09:25

- Ես իմ գործն արել եմ՝ ամեն ինչ տեղը տեղին՝ ամեն առավոտ քեզ արշալույս եմ նվիրել, ցերեկը՝ արև, գիշերը՝ լուսին ու աստղեր, գարուն եմ բերել, ձնծաղիկ, մանուշակ, ծաղկած բալենի․․․

- Իսկ հիմա ու՞ր ես գնում։

- Օգտագործված տարիների անկելանոց՝ մյուս տարիների մոտ։

- Երևի տխուր տեղ ա։

- Շատ, շատ տխուր տեղ ա՝ ուրվականների հրվանդան ա, մարող հիշողությունների անպտուղ անտառ։ Դու կգա՞ս ինձ տեսնելու։

- Կգամ, անպայման կգամ, ամեն օր կգամ։ Դու հետդ տանում ես իմ թանկագին էակին, իմ կյանքի ջերմությունը, ես ամեն օր կգամ, որ տեսնեմ իրան։

- Մի՛ անհանգստացի, ես աչքի լույսի պես կպահեմ իրան։ Ես քո աղոթքներից տաք, փափուկ ներքնակ եմ գործել իրա համար. կպառկի վրան ու քեզ կսպասի։

- Նախանձում եմ քեզ։ Կուզեի ե՛ս պահեի, սիրեի, խնամեի, բայց դու իրան խլեցիր ինձնից։

- Խլեցի, որ գաս, ինձ մենակ չթողնես զառամյալ, ծերունական թուլամտությամբ տառապող տարիների հետ։ Գիտե՞ս ինչ տաղտկալի ա թոշակառու տարիների հետ լինելը, ամեն օր նույն բանն են պատմում, գիշերը քնում են, առավոտն արթնանում, ու մոռանում, որ արդեն պատմել են ու նորից սկսում են նույն բանը պատմել։

- Ի՞նչ են պատմում։

- Իրանց փառահեղ անցյալը՝ մեկը պատերազմի մասին ա պատմում, մեկը՝ երկրաշարժի, մեկը՝ ջրհեղեղի․․․ Ու դու ստիպված ես ամեն օր լսել նույն զառանցանքը։ Եթե չգաս, ես կխելագարվեմ դրանց ձեռը։

- Կգամ, էնքան կգամ, որ կհոգնես ինձնից։

- Բա որ չգտնես ինձ։

- Կգտնեմ, ոտքերս կբերեն ինձ, մտքերս կբերե…․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10022

Մեկնաբանություններ