Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կորցրեցիր մարդուն՝ աշխարհ կորցրեցիր

Կորցրեցիր մարդուն՝ աշխարհ կորցրեցիր
27.12.2024 | 09:09

Ամեն ինչ մարդուց է՝ աշխարհի խինդն ու տխրությունը, կյանքի լռությունն ու ճիչը, մեր բաժին եղածն ու սպասվելիքը: Ամեն ինչ մարդուց է: Մարդու հետ գալիս և գնում են երազ ու ժամանակ, սեր ու ատելություն, մարմնական ու աննյութեղեն: Այն, ինչ մնում է՝ մնում է մարդուն: Այն, ինչ տանում են՝ մարդն է տանում: Կորցրեցիր մարդուն՝ աշխարհ կորցրեցիր: Հետ բերեցիր կորցրածդ՝ աշխարհ վերագտար: Արարքների կամ հիշողության մեջ, ցանկություններում կամ վերահաս տագնապներում ճանաչելի մեղք ու անմեղության կա, խոցելի սիրտ կա և դյուրազգաց հոգի: Եվ դրանց համար մի հորինիր պատրվակներ ու մեղավորներ սահմաններից դուրս, մի նայիր անորոշության աչքերի մեջ անտեղյակի հայացքով, որովհետև ամեն ինչ մարդուց է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 9228

Մեկնաբանություններ