-
30.01.2013|
13:10
Հունվարի 30-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը:
-
30.01.2013|
13:08
ԱՄՆ Կոնգրեսի Սենաստը երեկ Ջոն Քերիին հաստատել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ջոն Քերիի թեկնածության օգտին, որը մինչ այդ դեմոկրատ սենատոր էր, քվեարկել է 94 օրենսդիր, դեմ՝ ընդամենը 3-ը։
-
30.01.2013|
13:07
Բրիտանիան Մալի և Արևմտյան Աֆրիկա է ուղարկել 330 զինվորների՝ այս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված ֆրանսիական ուժերին աջակցելու նպատակով։ Բրիտանական կոնտինգենտը խորհրդատվական և ուսուցողական առաքելություն կիրականացնեն Մալիի զինվորների համար։ Ռազմական գործողությունների բրիտանացի զինվորները չեն մասնակցի։
-
30.01.2013|
13:06
Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
-
30.01.2013|
13:05
Ելույթ ունենալով Լաս Վեգասում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել անցկացնել իմիգրացիոն համակարգի խելամիտ բարեփոխումներ։ ԱՄՆ նախագահն իր ծրագիրը ներկայացրել է այն բանից հետո, երբ 8 սենատորներից կազմված միջկուսակցական խումբը առաջարկել էր իմիգրացիոն համակարգի բարեփոխման առաջարկներ։
-
30.01.2013|
13:03
Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան չի ցանկանում երկխոսել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի անդամ Մուհամեդ էլ Բարադեյը նախագահի երկխոսության կոչը որակել է անբովանդակ:
-
30.01.2013|
13:01
Նախագահական ընտրություններից 20 օր առաջ, ոստիկանության հաղորդագրությամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողները թիվը 2507004 է:
-
30.01.2013|
12:58
Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո:
-
30.01.2013|
12:57
Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին (ընտրությունը կայացավ հունվարի 23-24-ին, 2012-ի հոկտեմբերի 12-ին պատրիարք, Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո):
-
30.01.2013|
12:54
Մերձավոր Արևելքի մեծ մասը տևական ժամանակ խոսել է արամեերեն` լեզու, որով խոսել է Հիսուս Քրիստոսը, որով գրվել է Թալմուդը, որը գոյություն ունի արդեն 3000 տարի: