-
04.12.2012|
23:52
Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ բարձրացան Հայաստանի ընտրանու միանգամից երկու մարզիկ՝ 69 կիլոգրամ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Զորիկ Պողոսյանը: Առաջինը մրցակցում էր քսան, երկրորդը՝ քսաներեք տարեկանների հետ:
-
04.12.2012|
22:17
Դամասկոսից 20 կմ հյուսիս գտնվող գյուղերից մեկի դպրոցի վրա ընկած արկի հետևանքով 8 աշակերտ և ուսուցիչ է մահացել։ Սիրիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են հերթական ահաբեկչությունը խաղաղ բնակչության նկատմամբ։
-
04.12.2012|
18:44
«Ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը` աշխատում: Իշխանությունների հանդուրժող վարքագիծն իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչները կարող են իրենց հաղթանակ որակել: Մենք բոլորս նույն նավի անդամներ ենք, և չեն լինում հաղթանակներ յուրայինների նկատմամբ»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԵԺԿ-ի համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին:
-
04.12.2012|
16:33
Ավանդական դարձած փառատոնի նպատակն է Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակումը, նոր անունների բացահայտումը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությունը:
-
04.12.2012|
14:56
Այսօր ԲՀԿ-ի տարածած հայտնի հայտարարության առնչությամբ ուզում եմ ասել հետևյալը: Մի կողմ թողնելով բոլոր բացականչական նշաններն ու լիրիկական զեղումները, որոնք բավականին շատ բան ասող ենթագիտակցական ժայթքումների արտահայտություն են, արձանագրում եմ, որ հաղորդագրության մեջ թացը խառնվել է չորին։
-
04.12.2012|
14:54
«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Գիրք` Արցախի դպրոցներին և զորամասերին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է տարբեր ժանրերի գրականություն տրամադրել Արցախի Հանրապետության դպրոցներին և զորամասերին:
-
04.12.2012|
12:56
Այսօր Եգիպտոսի միացյալ ընդդիմությունը կկազմակերպի երթ դեպի նախագահական նստավայր։ Տասնյակ կուսակցություններ մտադիր են երեկոյան բողոքի ցույց անցկացնել իսլամիստների վարած քաղաքականության դեմ։
-
04.12.2012|
12:54
ԱՄՆ-ն զգուշացնում է Սիրիայի կառավարությանը, որ եթե վերջինս որոշի կիրառել քիմիական զենք սեփական ժողովրդի նկատմամբ, ապա ստիպված կլինի պատասխանատվություն կրել նման գործողությունների համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա անդրադարձել է այդ թեմային, քանի որ ամերիկյան հետախուզությունը Սիրիայի քիմիական զենքի օբյեկտներում արձանագրել է որոշակի ակտիվություն։
-
04.12.2012|
12:53
Սլովենիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց։
-
04.12.2012|
11:52
Կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեսուներկուերորդ տուրի հանդիպումները: «ՈՒլիս»-«Միկա» հանդիպման ելքը որոշեց ութսունհինգերորդ րոպեին Վարդգես Սաթումյանի ընթացքից արված գեղեցիկ հարվածը, և հյուրերը տոնեցին հաղթանակ: «Միկան» շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում