Նայեմ խորքդ ու հեկեկամ,
Զուր պարպված օրվա 
 համար։
Լսեմ ձայնդ ու զարմանամ, 
Թե Լույսն անհուն որքա՜ն մոտ է։
Խոսեմ հետդ` ուրախանամ,
Որ Դու կրկին ինձ սիրում ես`
Բռնած ձեռս, համբերում ես, 
Թե երբ որդիդ ցավի միջով,
Կդառնա Քեզ` սիրտը կքած:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ