Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Վատիկանի աշխարհաքաղաքական նկրտումները․ ի՞նչ է թաքնված Հռոմի Պապի այցերի հետևում

Վատիկանի աշխարհաքաղաքական նկրտումները․ ի՞նչ է թաքնված Հռոմի Պապի այցերի հետևում
27.11.2025 | 11:04

Արևմտյան (և ոչ միայն) մեդիան տեղեկատվությունը իրականցնում է այնպիսի տեսանկյունից, որը հնարավորություն է տալիս ստվերել իրադարձության բուն էությունը։ Նույնկերպ Կաթոլիկ Եկեղեցու վերնախավի գործողությունները հաճախ ներկայացվում են որպես բացառապես հոգևոր խոսույթ (դիսկուրս), մինչդեռ դրանց խորքում բազմավեկտոր աշխարհաքաղաքական շահեր են։ Դարեր շարունակ, իսկ վերջին տասնամյակներում հատկապես Վատիկանը եղել է Արևմուտքի ազդեցության կարևոր գործիք, որի միջոցով կյանքի են կոչվել ռազմավարական նախագծեր ու խաղային տրամաբանության մեջ իրականացվել որոշ նպատակներ։

Հռոմի Պապ Լևոն 14-ի առաջին արտասահմանյան այցը եղավ Թուրքիա և Լիբանան, ինչը, ոչ թէ հայրապետական ուղևորություն է, այլ՝ աշխարհաքաղաքական հստակ ուղերձ։

Թուրքիան, որտեղ գտնվում է Հունական ՈՒղղափառ եկեղեցու նստավայրը, դառնում է այն կենտրոնը, որտեղ Վատիկանը փորձում է ընդլայնել իր հոգևոր ու քաղաքական ներկայությունը։

Լիբանանը, որն այսօր գտնվում է աննախադեպ ճգնաժամերի մեջ, Պապի համար ոչ միայն էկումենիկ այցի վայր է, այլև այն մտնում է Վատիկանի Մերձավոր Արևելքի անվտանգային ու քաղաքական համալիր ծրագրի մեջ։

Այս այցերը առավել քան բացահայտում են ոչ միայն միջազգային իրավիճակի անորոշությունների բնույթը, այլև հստակ տեսանելի են դարձնոմ ուժերի վերադասավորվածության հրամայականները: Այդ պայմաններում Վատիկանի ակտիվությունը հստակ է և նշանակալի՝ հատկապես Արևելյան եկեղեցիների համար։

Վերջին տարիների մի շարք զուգահեռ զարգացումներ ապացուցում են, որ ձևավորվում է նոր եռանկյուն՝ ԱՄՆ–Վատիկան–Թուրքիա։

• Հունական ՈՒղղափառ եկեղեցու Պատրիարք Բարթուղիմեոսի այցն ԱՄՆ։

• Նրա հանդիպումը Թրամփի հետ։

• Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը՝ Հունական հոգևոր դպրոցի վերաբացման շուրջ։

Այս իրադարձությունները «պարզ» քաղաքական հանդիպումներ չեն։ Դրանք մաս են կազմել ավելի լայն գործընթացի, որտեղ կրոնը հստակ օգտագործվում է որպես բազմագործառութային ազդեցության գործիք՝ Մերձավոր Արևելքի վերաձևավորման գործընթացում:

Այս համատեքստում Պապի ներկայությունը Թուրքիայում՝ Նիկիայի ժողովի 1700-ամյակի միջոցառումներին, ոչ միայն պատմական իրադարձությանը մասնակցություն է, այլ նաև հաղորդագրություն է՝ ուղղված Արևելյան եկեղեցիներին, որ Վատիկանը մտադիր է ակտիվ ներգրավվել տարածաշրջանի հոգևոր և աշխարհաքաղաքական զարգացման գործընթացներում։

Հայ Առաքելական և Ռուս ՈՒղղափառ եկեղեցիների համար սա լուրջ ազդակ է։ Վատիկանի ներկայությունը տարածաշրջանում չի սահմանափակվում կրոնական կապերով, այլ ավելի լայն տարածք է ընդգրկում՝ ձգտելով նորովի ամրապնդել սեփական գերակայությունը Արևելքում։

Այս գործընթացները, ցավոք, համընկնում են Հայաստանի ներքին զարգացումների հետ։ Վատիկանի հնամյա փորձերը՝ ազդեցություն տարածել Հայ Առաքելական Եկեղեցու վրա, այսօր լրացվում են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ գործադրվող ճնշումներով։ Արդյունքում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ, որտեղ ազգային եկեղեցին հայտնվել է արտաքին և ներքին ճնշումների խաչմերուկում։

Այսպիսով Հռոմի Պապ Լևոն 14-րդի այցերը Թուրքիա և Լիբանան հերթական անգամ ցույց են տալիս, որ Վատիկանը վերադառնում է Մերձավոր Արևելք՝ ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես աշխարհաքաղաքական դերակատար, որը փորձում է ձևավորել տարածաշրջանի ապագան։

Եվ եթե Արևմուտքը շարունակում է ներկայացնել իր ծրագրերը որպես խաղաղություն, էկումենիզմ կամ մշակութային երկխոսություն, ապա իրական նպատակը հստակ է․

ուժերի նոր դասավորություն, որտեղ կրոնը դարձել է ազդեցության գործիք, իսկ Արևելյան եկեղեցիները՝ մրցակիցներ։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ