Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին. Առեղծվածի և նրա մեկնության բանաստեղծը

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին. Առեղծվածի և նրա մեկնության բանաստեղծը
07.02.2013 | 14:16

Ես, որ ուզում եմ կարդալ նրա բանաստեղծությունները, այսօր գրում եմ նրա մահվան մասին: Մեռնում է բանաստեղծը, բայց չի մեռնում բանաստեղծությունը` շատ փխրուն ու խարխուլ սփոփանք է, որ վերաբերում է արդեն գրված տողին, իսկ չգրվածը բանաստեղծը տանում է իր հետ: Տանում է այնտեղ, ուր գուցե բանաստեղծություն պետք չէ, գուցե բանաստեղծություն է ամեն ինչ: 68 տարեկանում բանաստեղծները հիմնական գրքերն արդեն գրած են լինում` 9 գիրք ասվածը հաստատում է, բայց, միևնույն է, մնում է Գրքերի գիրքը, որ բանաստեղծները միշտ ունենում են իրենց հոգու մեջ, պահում են սրտում, որ չեն բառավորում, որովհետև բոլոր բանաստեղծները ներսուդրսից ճանաչում են բառը, գիտեն նրա բնավորությունը, սովորությունները, գույներն ու ձայները, ու ամեն ինչ չէ, որ վստահում են բառին: Գրքերի գիրքը նրանց կյանքն է, որ կողքից թվում է հեշտ, աննկատ, գուցե ոչ այնքան հետաքրքիր ու ոչ այնքան իմաստուն, բայց իրականում անցնում է դրախտում ու դժոխքում միաժամանակ և հենց այդ միահամաանժամանակությունից ծնվում է նոր մի ժամանակ, որ դառնում է միայն ու միայն իրենցը: Հովհաննես Գրիգորյանը հեռացավ մեզնից ու միացավ մեծամասնությանը` նրանց, որ արդեն ապրել են իրենց կարճ ու երկար, ուրախ ու տխուր, իմաստուն ու անիմաստ օրերը և այլևս միայն իբրև հիշողություն կամ հոգի են ներկա մնացել երկրում:

Ալիք առ ալիք փշրվում են ավազի վրա
անցած օրերդ - և դու,
որ վազում ես ափի երկայնքով
և չես կարողանում հասկանալ,
թե ինչ կկատարվի այս ամենի հետ,
երբ իջնի խավարը,
անընդհատ իջնի խավարը...
9 գիրք ու, հարկավ, անտիպներ, միայն սա չէ բանաստեղծի ժառանգությունը: Բանաստեղծը սերունդներին ժառանգում է երկիր, ժամանակ, բառ ու պատգամ` պետք չէ «Ապրել-առանց ասելու` սիրելիս»:
Լույս իջնի հոգուդ, որ լի էր սիրով, բայց ցավից հեռացավ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ