Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չի մերժի, բայց կտա՞

Չի մերժի, բայց կտա՞
26.03.2013 | 00:48

Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին ցեխարձակումները նոր թափ են հավաքել: Քաղաքական ուժերի քննադատության թիրախում միայն իշխանությունը չէ: Արտաքուստ, իհարկե, ընդդիմությունն ու այլընտրանքը պայքարում են իշխանական թեկնածուի դեմ, սակայն իրականում միայն ԲՀԿ-ն է ՀՀԿ-ի դեմ անողոք պայքար մղում, անշուշտ, վարչապետի գծով: Ընտրություններին մասնակցող մյուս ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն էլ իր խնդիրն է լուծում: Եթե «Ժառանգությունը» խնդիր ունի ապացուցելու, որ նախագահական ընտրություններում ստացած քվեներն իրենն են, ՀԱԿ-ը փորձում է կայանալ որպես նոր ձևավորված քաղաքական ուժ: ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ևս իրենց «առաքելությունն» ունեն:
Անդրադառնալով ԲՀԿ-ին, հավելենք` նվազագույն ծրագրով` Երևանի քաղաքապետի աթոռ, առավելագույնը` վարչապետի պաշտոն: Սակայն Սերժ Սարգսյանն իր ասուլիսում ակնարկեց, որ վարչապետին փոխելու հավանականությունը շատ փոքր է: Այստեղ են ասել` չի մերժի, բայց կտա՞: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, առավել ծանրակշիռ պատճառ կա ոչ միայն վարչապետի պաշտոնը չտալու, այլև քաղաքապետի աթոռին «մոտ չթողնելու»: Ըստ նույն աղբյուրի, նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ի վստահությունը ԲՀԿ-ի հանդեպ զրոյի է «հասնում»: ՀՀԿ-ում, մեր աղբյուրի հավաստմամբ, շատերը չեն ցանկանում «անվստահելի ուժի» հետ որևէ քաղաքական գործարքի գնալ:
Այնպես որ, ԲՀԿ-ին մնում է հույսը դնել խոսքի ու գործի համարժեքության վրա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ