Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստը, ըստ ամենայնի, աչքալուսանքով կսկսվի։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը Չինաստանից բերում է 16 մլն դոլարի դրամաշնորհ։ Ծանր, բայց հաճելի «բեռն» արդեն Երևանում է։
Սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն մեկնաբանվեց որպես նոր հաղորդակցական հարթակ, որը նպատակ ունի կապել Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի ենթակառուցվածքային ուղիները...