Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Աբրահամյանին Գրիգորիչը չհամոզեց, դա հաջողվեց նախարարին

Աբրահամյանին Գրիգորիչը չհամոզեց, դա հաջողվեց նախարարին
03.12.2013 | 17:06

Ընդմիջումից հետո ԱԺ-ն կիսադատարկ, գրեթե դատարկ դահլիճում օրենքներ էր քննարկում: ԲՀԿ-ն «բոյկոտել» էր, ներկա էր միայն Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ-ից հաշված պատգամավորներ կային: Ընդհանուր հաշվով մեծամասնություն էր ընդդիմությունը, որն էլ ապահովում էր խորհրդարանի բնականոն աշխատանքը, այսինքն, եթե նրանք չլինեին, ապա հարցերի քննարկում, որպես այդպիսին, դժվար էր պատկերացնելը: Ի դեպ, այսպիսի վիճակ էր խոսնակի` Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ: Նիստը նա էր վարում:

Այս ֆոնին բոլորի ուշադրությունը սևեռված էր Գալուստ Գրիգորիչ-Հովիկ Աբրահամյան թեժ երկխոսությանը: Որքան ՀՀԿ խմբակցության ղեկավարը փորձում էր ինչ-որ հարցում համոզել Հովիկ Աբրահամյանին, չէր ստացվում: Գործին խառնվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, երբ նրան «օգնության» կանչեց ԱԺ խոսնակը: Եռյակը բավականին երկար քննարկում էր անցկացնում, մի պահ մոռանալով, որ ոչ թե իրենց սենյակներում են, այլ ԱԺ դահլիճում:
Ի վերջո, Արտեմ Ասատրյանին հաջողվեց հստակեցնել իրավիճակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ