«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել

Ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել
08.02.2014 | 13:13

Արմեն Մազմանյանի ղեկավարության ընթացքում թատերական ինստիտուտում դրական փոփոխություներ են եղել, լուրջ գործընթացներ են մեկնարկել, և ուղենիշը, որ սահմանել է Արմեն Մազմանյանը, ինստիտուտի հաջորդ ղեկավարները պետք է շարունակեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

«Խնդիրներ կարող են լինել ցանկացած կազմակերպությունում, բայց արդյունքերը, որ ունեցել ենք այդ կարճ ժամանակահատվածում, եկեք գնահատենք»,- ասաց նախարարը: Վստահեցրեց, որ ինստիտուտը գրավի տակ չէ, իսկ նոր ղեկավարի հարցը դեռևս չի քննարկվել:

«Անունները հայտնվեցին ավելի շուտ, քան սկսվեց հարցի քննարկումը: Չի կարելի ռեկտորի պաշտոնի մասին խոսել այն ժամանակ, երբ հողին հանձնված չէ նախորդ ղեկավարը: Ամեն ինչ իր տրամաբանական ժամկետն ունի: Տասն օրը ոչ մի բան չի փոխելու, բուհն ունի ղեկավարություն, պրոռեկտորներ, եկեք մի քիչ բարոյական լինենք, մենք բոլոր սահմաները սկսել ենք անցել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը, նշելով, որ լինելու են օրինական ընտրություններ, որոնց կարող են մասնակցել ցանկացողները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ