Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հանկարծակի հայտնված «բարեգործը»

Հանկարծակի հայտնված «բարեգործը»
16.05.2014 | 01:07

Երևանում, կարծես, նոր թափ են հավաքում բակային և բնակարանային գողությունները: Մայիսի սկզբներին Հրաչյա Քոչարի փողոցում բնակարանային մի գողության մասին «Իրատես de facto»-ին պատմեցին տուժածի հարազատները:
85-ամյա թոշակառու Ռուբիկ Ղազարյանը, խանութ գնալիս, աստիճանների վրա հանդիպել է պատկառելի արտաքինով, 30-ն անց մի երիտասարդի, ով նրան ասել է, թե 10 հազար դրամի օգնություն է բերել, սակայն անմիջապես էլ զգուշացրել է, որ իր մոտ 20-հազարանոց է: Պապիկն առաջարկել է տուն բարձրանալ և գումարը «մանրել»: Հանկարծակի հայտնված «բարեգործին» հավատ ընծայած թոշակառուն սուրճ է հյուրասիրել և պահարանում դրված իր և կնոջ թոշակից 10 հազար դրամ վերադարձրել երիտասարդին: Երբ միասին դուրս են եկել, հանկարծ պարզվել է, որ երիտասարդը «մոռացել» է իր «բլոկնոտը» սեղանին: Պապիկը ցանկացել է գնալ բերել, սակայն «մեծահոգի» երիտասարդը խնդրել է նեղություն չքաշել, ինքն է արագ այդ «գործը» ձեռնարկել: Խանութից վերադառնալով՝ Ռուբիկ Ղազարյանը հայտնաբերել է, որ ոչ միայն «նվիրատվություն» արած 10 հազար դրամը չկա, այլև պահարանում դրված իր և կնոջ ողջ թոշակը՝ 80 հազար դրամը, որը նրանց մեկ ամսվա ծախսն էր:
Ռուբիկ Ղազարյանն ապրում է Քուվեյթի դեսպանատան հարևանությամբ: Դեսպանատնից խոստացել են անհրաժեշտության դեպքում տեսանյութ տրամադրել: Թոշակառուն դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ:
Ռուբիկ Ղազարյանի կինը վատառողջ է, սայլակին գամված, և նրա միակ խնամակալը ամուսինն է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ