Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Քաղաքական» հիվանդները

«Քաղաքական» հիվանդները
24.02.2015 | 14:17

Երկու օր է՝ իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ-ում փորձում են պարզել` ով է իրենցից «հիվանդը»: Հերթական հիշեցման համար ամբիոնին մոտեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Դասեր մի տվեք: Որ ասում եք ընդդիմության պատճառով արտագաղթը թափ է առնում, մի՞թե այդպես է: Ասում եք՝ ընդդիմությունը հիվանդ է: Անբուժելի հիվանդ են բոլոր նրանք, ովքեր այդ ամեն ինչը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ»: Հետո էլ անդրադարձավ քաղաքական ճգնաժամին. «Սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է: Դրա ցուցիչը ԲՀԿ-ի հետ կատարված գործընթացն է: Պարզվում է, ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը կարող է կարճ ժամանակում վերանա քաղաքական դաշտից: Սա խոսում է խոր քաղաքական ճգմնաժամի մասին: Այդպես չի լինում, որ 131-ից 36 պատգամավոր ունեցող խմբակցությունը միանգամից վերանում է»:

Հակոբյանը չմոռացավ նաև ՀՀԿ-ականներին. «Սերժ Սարգսյանին ստում են, թևերի տակ խնձորներ են դնում, ասում են, թե՝ պարո՜ն Սարգսյան, ո՜նց է մեր ազգը 5000 տարի գոյատևել առանց Ձեր անմիջական ղեկավարման: Դրանով դուք կործանում եք և՛ իրեն,և՛ ձեզ, և՛ երկիրը»:
Պատգամավորը հիշեցրեց նաև վերջերս ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ստեղծումը. «Կոռուպցիայի դեմ պայքարում են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, այս երկիրն իսկապես կրկես չէ, հավատացեք, մարդիկ հասկանում են»:
Վերջում Ռուբիկ Հակոբյանը խոսեց նախագահի ընտրություններից. «Մենք մասնակցել ենք, ինտելեկտուալ մարդ էր առաջադրվել, որը հաղթել էր, բայց ասացիք՝ չէ՛, դու նախագահ լինել չես կարող: Հիվանդը դուք եք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ