Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞Ւմ եք զարմացնում

Ո՞Ւմ եք զարմացնում
12.05.2015 | 19:03

Չնայած Գագիկ Ծառուկյանը ոչ մի կերպ չի ցանկանում ներքաշվել քաղաքական անցուդարձի մեջ, բայց նրա երբեմնի դաշնակիցներին անցյալի «քաղցր վերհուշը» դեռևս հանգիստ չի տալիս: ԲՀԿ-ի «փլուզման» ու Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացման սեփական բացահայտումներն է այսօր արել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ըստ նրա, իշխանությունները ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ստիպել են հեռանալ քաղաքականությունից՝ նրա որդուն առևանգելով ու սպառնալով: Հարցն ամենևին էլ հավատալը կամ չհավատալը չէ, այլ ինչու է այդ մասին հիմա բարձրաձայնում Ծառուկյանի «լավը» ցանկացող դաշնակիցը: Այն ժամանակ, երբ հանրությունը սպասում էր, թե ուր որ է Ծառուկյանը «շուռ է տալու» աշխարհը, բայց նույն իշխանության ակտիվ «աջակցությամբ» հեռացավ թատերաբեմից, ինչու Հարությունյանը չկանգնեց ու չասաց` ժողովուրդ, այս մարդու որդուն առևանգել են, վախեցրել:

Հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում անգամ քաղաքականության մասին լսել, Հարությունյանը սեփական «շոուն» է կազմակերպում, աղաղակում, իբր մերկացրել է իշխանություններին: Հարությունյանը մոռացել է, որ ժողովուրդը վաղուց ծանոթ է և իշխանությունում տիրող բարքերին, և սուտ ընդդիմադիրներին, և քաղաքականությունը բիզնես դարձրած անհատներին: Ո՞Ւմ եք զարմացնում ձեր իբր արած բացահայտումներով: Այստեղ են ասել` «աղդ է պակաս, թե մաղդ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ