Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Մոսկվան նախընտրում է ՀՀ նախագահի հետ նստել-վեր կենալ

Մոսկվան նախընտրում է  ՀՀ նախագահի հետ նստել-վեր կենալ
19.06.2015 | 00:38

Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է սահմանադրական բարեփոխումների հարցը, ռուս պաշտոնյաները հայ պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ այս առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում ռուս չինովնիկներին սկսել է հետաքրքրել, թե խորհրդարանական մոդելին անցնելու պարագայում իրենք Հայաստանում ո՞ւմ հետ են գործ ունենալու: Փաստորեն, նախագահի ինստիտուտի դերը նվազում է, և մեծանում են վարչապետի լիազորությունները, իսկ Ռուսաստանի համար անսովոր է երկրի երկրորդ դեմքի հետ հարցեր կարգավորելը:
Այս առնչությամբ ռուսական կողմը նշել է, որ իրենց «հարմար» չէ անցումը խորհրդարանական կառավարման և գերադասում են նույն «կարգավիճակով» Հայաստանի հետ հարաբերվել: Այսինքն, ռուսներն ակնարկել են, որ իրենք դեմ են կառավարման ղեկը Բաղրամյան 26-ից տեղափոխելուն: Իհարկե, մերոնք փորձել են համոզել-բացատրել, որ կառավարման համակարգի փոփոխության արդյունքում վարչապետի հետ բոլոր հարցերը կկարգավորվեն, սակայն պաշտոնական Մոսկվան անդրդվելի է եղել: «Մերկելի հետ կնստեն-կելնեն, մեր վարչապետի հետ չե՞ն կարող»,- հեգնեց մեր աղբյուրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ