Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՈՒր հասանք. աղանդավորներն էլ են «բժշկում»

ՈՒր հասանք. աղանդավորներն էլ են «բժշկում»
23.10.2015 | 16:30

Աղանդավորներով ողողվել է ողջ հանրապետությունը: Երբևէ Հայաստանում այսքան աղանդավոր չէր եղել. ամեն քայլափոխի կհանդիպես մարդկանց, ովքեր աղանդավորական թերթիկների «ծանուցումներով» փորձում են իրենց մութ մտքերը վզիդ փաթաթել, եթե մի փոքր ոտքդ կախ գցես: Սա ամենատարածված քարոզչական ձևն է: Հիմա էլ սկսել են նոր մեթոդներ կիրառել հոգով «հիվանդ» այս մարդիկ:

Հրաչյա Քոչար, Կոմիտաս ու Երևանի շատ այլ փողոցներում օրվա տարբեր ժամերի կհանդիպես «հագած-կապած» աղանդավորների, որոնք հրավիրում են ծանոթանալու իրենց շարժական «գրադարանին»: Գրքերի դասավորությունից տպավորություն է ստեղծվում, թե գիրք են վաճառում, մոտենում ես ու ընկնում... «թակարդը»: Սակայն այս ամենը գերազանցեց վերջերս հանդիպած աղանդավորական «մտքի» թռիչքը:
Սկսել են շենքերում հայտարարություններ տարածել, որոնցում մասնավորապես նշվում է, թե բուժելի և անբուժելի հիվանդություններ ունեցողներին հրավիրում են բժշկական աղոթքի` վստահեցնելով, որ դրանով բուժում են բոլոր հիվանդությունները: Աղանդավորները, փաստորեն, խոստանում են բուժել անգամ այնպիսի հիվանդություններ, որոնց դեմ անզոր է բժշկությունը: Քաղցկեղ, շաքարախտ, լեյկեմիա, անպտղություն... անգամ աղոթքի միջոցով «քանդվում են» անեծքներ, թուղթուգրեր, ընտանեկան անհաշտություններ:
Փաստորեն հիմա էլ թիրախում են պահում հիվանդությունից «կուչ» եկած քաղաքացիներին, ովքեր ավելի խոցելի են: Աղանդավորական այս ցանցը չգովազդելու համար այս «հրաշքի» գտնվելու վայրը չենք նշում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ