Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«ԱԺ-ում զուգարաններն էլ են քաղաքական»

«ԱԺ-ում զուգարաններն էլ են քաղաքական»
02.02.2016 | 11:07

ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձևերի շուրջ բուռն քննարկումներով երեկ մեկնարկեց ԱԺ-ի հերթական նստաշրջանը: Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց մեղադրեցին արտաքին քաղաքական բացթողումների մեջ, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վրդովվել էր, որ իր նախագծերից ոչ մեկը քննարկման չի դրվում: «2012-ից սկսած 15 նախագիծ ունեմ օրակարգում ընդգրկված, բայց դրանք քննարկման չեն դրվում»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ, իր տպավորությամբ, ծանոթով են նախագծերը քննարկման դրվում: Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց. «Հումորի համար ասեմ` ծանոթ ճարեք»: Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք` ծանոթ փնտրո՞ւմ է: «Աբսուրդ է, 2012-ից սկսած նախագծեր ունեմ, դրանք չեն քննարկվում, իսկ դրանից հետո եկող նախագծերը քննարկվել են: Ստացվում է՝ ՀՀԿ պատգամավորների նախագծերը քննարկման դրվում են, իսկ ընդդիմադիր պատգամավորներինը մնում են: Փաստորեն, իմ սահմանադրական իրավունքը խախտվում է»,- ասաց Մարուքյանն ու առանց հումորի նորից պնդեց, որ նախագծերի քննարկումը ծանոթի միջոցով է առաջ ընկնում:
Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս ԱԺ խոսնակը «դարակազմիկ» հայտարարություն արեց. «ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն չէ»: Այս առնչությամբ պատգամավորն ընդգծեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, ու այստեղ ամեն ինչ քաղաքական է: ԱԺ-ում զուգարաններն էլ են քաղաքական»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ