Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Էլի Լիսկան շահեց

Էլի Լիսկան շահեց
24.06.2016 | 00:25

Կառավարության երեկվա նիստում երեք տարի ժամկետով հետաձգվեց ԱԱՀ-ի վճարը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համար՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գերդաստանին որոշակի արտոնություն ապահովելով: Հարցը ներկայացնելով, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը պատրաստվում է 1,9 մլրդ դրամի ներդրում կատարելու Կասկադի կառուցման շինարարությունում, 120 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղ ապահովելով 14 մարդու համար:

Նախարարը չմանրամասնեց, թե Կասկադը Սյունիքի որ հատվածում է կառուցվելու և ինչ ծանրաբեռնվածությամբ է գործելու:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ