Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վիճակը «ճանդրակուլի» է

Վիճակը «ճանդրակուլի» է
12.07.2016 | 02:08

Այն, որ դրսի և ներսի դաշնակցական կառույցների արանքով վաղուց սև կատու է անցել, նորություն չէ: Երբեմն հարաբերությունները սրվում են, երբեմն` հարթվում: Վերջին «ցունամին» ՀՀԿ-ի հետ քաղաքական համաձայնագիր կնքելու օրերին էր, որպես համբերանքի վերջին կաթիլ:

Դրանից հետո, մեր տեղեկություններով, ՀՅԴ դրսի կառույցները անտեր, անփող են թողել հայաստանցի դաշնակցականներին, գումարներ չեն տրամադրում հայաստանյան կառույցներին: Սա խիստ անհարմար վիճակի մեջ է գցել հարյուրքանիամյա կուսակցությանը, իսկ երբ այս ամենին էլ գումարում ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ՀՅԴ-ի վիճակը դառնում է «ճանդրակուլի»: Միակ հույսը ներսի դաշնակցական գործարարների ֆինանսական միջոցներն են, բայց դա էլ բավարար չէ ողբալի վարկանիշի պատճառով հինգ տոկոսի շեմը «չձգող» ՀՅԴ-ի համար։ Կուսակցականներն ամեն ինչ անում են դրսի ընկերների վստահությունը կրկին շահելու և ֆինանսների հոսք ապահովելու համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ