Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ոսկի ու բրոնզ՝ Ռուսաստանին

Ոսկի ու բրոնզ՝ Ռուսաստանին
04.07.2017 | 10:03

Կաունասում ավարտված կադետների ձյուդոյի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն անմասն են մնացել խաղարկվող մեդալներից, սակայն այնպես չէ, թե հայ տարրը ձեռնունայն է վերադարձել առաջնությունից: Գերազանց մրցելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Դավիթ Բաբայանը. 90 կգ քաշային կարգում հանդես եկած տասնյոթամյա մարզիկն անվրեպ է եղել իր բոլոր մրցակիցների հետ հանդիպումներում ու իրավամբ արժանացել հաղթողի տիտղոսին:

Ընթացիկ տարում սա պատանի մարզիկի չորրորդ մրցելույթն էր, չորսն էլ՝ հաղթական:
Մրցանակային ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի հավաքականի կազմում Սանկտ Պետերբուրգ քաղաքը ներկայացրած Արմեն Աղայանը. 73 կգ քաշային կարգում նա եղել է երրորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ