Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Դու նախարա՞ր ես, թե՞ խոսափող

Դու նախարա՞ր ես, թե՞ խոսափող
03.10.2017 | 07:55

Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին, ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հարված Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան (վարչապետ) տանդեմին, սակայն հետագա զարգացումները կասեցվել են:


Անմիջապես հաջորդ օրը Սերժ Սարգսյանը նախագահական «բերման» է ենթարկել Ռոստոմյանին և խիստ տոնով ասել. «Դու կառավարության անդա՞մ ես, նախարա՞ր, թե՞ Ծառուկյանի խոսափողը»: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախագահը հասկացրել է Հրաչյա Ռոստոմյանին, որ ինքը քաղաքական հայտարարությունների համար չի սպորտի նախարար նշանակվել, և ճիշտ կանի, եթե այսուհետ զբաղվի իր իսկական գործով:
Հայտարարություն էր տարածել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը. «Սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որ իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի՞ համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ