ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Չեն մասնակցի

Չեն մասնակցի
03.10.2017 | 10:37

«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը բաց կթողնեն 2018 թ. աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում Ալբանիայի ու Իսրայելի հավաքականների հետ հանդիպումը: Պատճառը մարզիկների վնասվածքներն են: Ի միջի այլոց, պակաս հետաքրքրական չի ներկայանում «Բարսելոնի» պաշտպան Պիկեի հարցը, որը հստակ արտահայտել էր իր դիրքորոշումը Կատալոնիայի անկախության հանրաքվեի առնչությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ