Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Խոսքից փախչող» մարդուց ինչ սպասես

«Խոսքից փախչող» մարդուց ինչ սպասես
16.10.2017 | 22:45

Ժնևյան բանակցությունների ավարտից հետո ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հետաքրքրիր լուսանկար է հրապարակել: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը զրուցում են ծառի տակ նստած։ Սեղանի մոտ դրված է դեղին գծերով փակ անձրևանոց, իսկ սեղանի վրա` դեղին ծաղիկներ: Ծառն էլ դեղնականաչ տերևներով է պատված: Պատկերը շատ խորհրդանշական է, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նման բանակցություններում ամեն ինչ հաշվարկված է, և ոչինչ հենց այնպես չի լինում:
Հանդիպման ամենակարևոր միտքը այն էր, որ պայմանավորվածություն կա առաջնագծի լարվածությունը թուլացնելու, որպեսզի զոհեր չլինեն: Եթե միայն այս պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կարելի է ասել, որ սա ամենաուշագրավ հանդիպումն էր և ամենաարդյունավետը: Սակայն հայկական կողմը բազմիցս համոզվել է, որ Ալիևը երբեք չի կատարել բանակցային սեղանի շուրջ կայացրած պայմանավորվածությունները: Ասել է` այս հանդիպումն էլ դասվելու է մյուսների շարքին, որոնք միայն հանդիպման փաստով են առանձնացել:


Մինչ հանդիպումը Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե հայկական կողմի հետ առանց նախապայմանների է սկսում բանակցությունները` «փակելով» ու մի կողմ դնելով մինչ այդ եղած բոլոր պայմանավորվածությունները, մասնավորապես` անվտանգության մեխանիզմների ներդրումը, ուրեմն ինչու՞ պետք է այս երկրի անպատասխանատու, խոսքից «փախչող» ղեկավարն այս անգամ պահի իր խոստումը: Ոչ մի հիմք չկա նրա խոսքին հավատալու, ավելին` նույնիսկ պետք է զգուշանալ դրանից, քանի որ նման խոստումներից հետո ավելի է մեծանում սահմանային լարվածությունը:


Այնպես որ, հազար անգամ պայմանավորվածությունները խախտող Ալիևը չի կարող նման շատ կարևոր խոստումը պահել, դա նրա ոճը չէ: Մնում է կրկին ապավինել հայ զինվորի զգոնությանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ