Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հարվածի ուժը դեպի Կարեն Կարապետյանը

Հարվածի ուժը դեպի Կարեն Կարապետյանը
28.05.2018 | 21:57

ԱԱԾ-ի խոստացած կոռուպցիոն բացահայտումները հետաքրքիր մեկնարկով սկսվեցին: Առաջին «ծիծեռնակը» բավականին շատ նրբերանգներ ունի: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էին արել:

Մամուլը գրեց, որ այս ընկերության թիկունքում կանգնած է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը: Իսկ սա նշանակում է, որ հարվածի թիրախում հայտնվել է կառավարության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, քանի որ Վարդան Հարությունյանը համարվում էր նրա «մարդը», որը «Գազպրոմից» էր «բերվել»: Ավելին, այսօր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ այս կոռուպցիոն շղթայի գործունեությունը տևել է մեկուկես տարի, այսինքն` ճիշտ այն ժամանակահատվածը, երբ Կարեն Կարապետյանն է պաշտոնավարել որպես վարչապետ: Այլ խոսքով, կարելի է ասել, որ թիրախը սահուն ուղղվում է դեպի Կարեն Կարապետյանը:


ՈՒշագրավ է նաև այն, որ երբ լրագրողները Վանեցյանից ճշտել են, թե հնարավո՞ր է այդ գործի շրջանակում հարցաքննվի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, վերջինս հայտարարել է, թե ոչինչ չի կարող բացառել, քանի որ քննություն է ընթանում: Ինչպես ասում են՝ ուղիղ նշանակետին: Պատահակա՞ն է, արդյոք, որ ՀՀԿ-ի տարիներ շարունակ կոռումպացված համակարգը սկսել են վերջից մաքրել, հազիվ թե, բայց արժե, որ ԱԱԾ-ը կամաց-կամաց մտնի խորքերը: Ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանց հոգին խորն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ